ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ կապերին, և ընդգծվել է ներկա փուլում երկու երկրների միջև փոխադարձ ակտիվ շփումների, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների  կարևորությունը։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձ են կատարել առկա համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում