ԼԼիլիթ Ասատրյան

Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-3 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-3 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կնվազի 4-6 աստիճանով

Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ի գիշերը հնարավոր է անձրև։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, հոկտեմբերի 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 29-30-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում