ԼԼուսինե Մուրադյան

Թամանյանական գլուխգործոցը նոր շունչ է ստացել. Ավինյանը՝ օպերայի շենքի գեղարվեստական լուսավորության արդիականացման մասին

Թամանյանական գլուխգործոցը նոր շունչ է ստացել. Ավինյանը՝ օպերայի շենքի գեղարվեստական լուսավորության արդիականացման մասին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորության արդիականացման աշխատանքներն ավարտված են: Տեղադրվել են 394 LED տիպի լուսարձակներ, մոնտաժվել են 6100 մետր հոսանքի նոր մալուխներ, տեղադրվել է մի համակարգ, որի շնորհիվ հնարավոր է իրականացնել լուսարձակների անհատական կառավարումը: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ սա քաղաքապետարանի կարևոր ծրագրերից մեկն է, և որ այս լուսավորությամբ թամանյանական գլուխգործոցը նոր շունչ է ստացել:

«Այս տեսակ աշխատանքները Երևանի քաղաքապետարանի համար պետք է լինեն շարունակական»,- ասաց Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում