ԱԱրամ Մարանդյան

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերի հետ

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերի հետ

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերի հետ։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ երիտասարդության հարցերով գրասենյակի հետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով խթանել երիտասարդների հավասար և լիարժեք ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր, այդ թվում՝ խաղաղության հաստատման ոլորտներում։

Անդրադառնալով 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՄԱԿ երիտասարդության հարցերով գրասենյակի հետ համագործակցության կարևորությունը՝ ուղղված կենսաբազմազանությանն առնչվող հարցերում երիտասարդների ձայնն ավելի լսելի դարձնելուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում