ԼԼիլիթ Ասատրյան

Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով. վարչապետ

Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով. վարչապետ

TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագծի համար կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի, գոյություն ունեցող երկաթուղու ավտոճանապարհների բացումը՝ խողովակաշարարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների զարգացման հեռանկարով։ Այդ մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ունեցած ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որը ես չափազանց բարձր եմ գնահատում, և համոզված եմ՝ տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման»,- նշեց Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում