ԼԼիլիթ Ասատրյան

Մեծապես արժևորում եմ Չեխիայի աջակցությունը Հայաստանում սոցիալական բարեփոխումների օրակարգին. Արսեն Թորոսյան

Մեծապես արժևորում եմ Չեխիայի աջակցությունը Հայաստանում սոցիալական բարեփոխումների օրակարգին. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 26-ին որպես պատվավոր հյուր մասնակցել է Չեխիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում կառավարության անունից հանդես է եկել շնորհավորական ուղերձով: 

 

Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, դիմելով Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի մյուս ներկայացուցիչներին, Արսեն Թորոսյանը Չեխիայի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարեկեցություն և հարատև բարգավաճում:

 

Նախարարը բարձր է գնահատել Չեխիայի աջակցությունը Հայաստանի եվրոպական հեռանկարներին, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանն ուղղված քայլերին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին:

 

«Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ սերտ գործակցություն է հաստատվել նաև մեր երկրների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև: Մեծապես արժևորում եմ Չեխիայի աջակցությունը Հայաստանում սոցիալական բարեփոխումների օրակարգին և վերահաստատում մեր պատրաստակամությունը խորացնելու փոխգործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում»,- նշել է Արսեն Թորոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով Հայաստան-Չեխիա հարաբերություններում առկա դրական դինամիկան ապագայում նույնպես կպահպանվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում