ՎՎարդուհի Հարությունյան

Լուկաշենկոն Զելենսկուն կոչ է արել իր ձևակերպմամբ՝ հանգստանալ և չսպառնալ Մոսկվային ու Կրեմլին

Լուկաշենկոն Զելենսկուն կոչ է արել իր ձևակերպմամբ՝ հանգստանալ և չսպառնալ Մոսկվային ու Կրեմլին

Վլադիմիր Պուտինի հետ 5 ժամ տևած բանակցություններից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել իր ձևակերպմամբ՝ հանգստանալ և չսպառնալ Մոսկվային ու Կրեմլին հարվածներով:

«Պուտինը շատ լավ առաջարկ ունի Ուկրաինայի համար, որն արդեն փոխանցել է Դոնալդ Թրամփին Ալյասկայում։ Ամերիկացիները դրական են արձագանքել», - հայտարարել է Լուկաշենկոն:

Նա Կիևին հորդորել է ընդունել Ռուսաստանի առաջարկը, այլապես, իբր, կկորցնեն ամբողջ Ուկրաինան:

Բելառուսի նախագահը հավելել է, որ կցանկանար զրուցել Վոլոդիմիր Զելենսկու հետ, քանի որ «ասելիք ունի»։ Նրա խոսքով՝ եկել է խորհրդակցությունների ժամանակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում