ՄՄարո Թարվերդյան

Նոր նախագիծ՝ Էրեբունի-Երևանին ընդառաջ

Նոր նախագիծ՝ Էրեբունի-Երևանին ընդառաջ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակներում հայտարարում է մի շարք միջոցառումներ երեխաների մասնակցությամբ․

3-5-րդ դասարանների աշակերտների համար՝ «Սիրո նամակ՝ Երևանին» շարադրությունների մրցույթ։ Շարադրությունները պետք է ներկայացնել դպրոցներում, որոնք կհավաքվեն և կներկայացվեն Երևանի քաղաքապետարան։

11-14 տարեկանների համար՝ «Իմ Երևանը, իմ արվեստը» խորագրով մրցույթ։ Աշխատանքները պետք է ուղարկել, ներբեռնելով հետևյալ հղմամբ կամ ուղարկել [email protected] էլ. փոստին:

13-15 տարեկանների համար՝ «Երևանն իմ աչքերով» մրցույթ։ Երեխաները կարող են ներկայացնել Երևանի մասին մինչև 5 րոպե տևողությամբ ցանկացած ժանրի տեսաֆիլմ՝ հետևյալ հղմամբ կամ ուղարկել [email protected] էլ. փոստին:

Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ հանձնաժողովի կողմից կընտրվեն 10 լավագույն աշխատանքները, որոնք կցուցադրվեն Երևանի քաղաքապետարանում։ Իսկ այդ աշխատանքների հեղինակ երեխաները կհյուրընկալվեն Երևանի քաղաքապետի կողմից։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում