ՄՄարիամ Մխիթարյան

Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ՀԱՄԱՍ-ին կոչ է արել զենքը վայր դնել

Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ՀԱՄԱՍ-ին կոչ է արել զենքը վայր դնել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում և ամբիոնից կոչ արել ​​պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը անհապաղ զենքերը վայր դնել և ազատ արձակել իսրայելցի 48 պատանդին։

«Եթե դուք դա անեք, կապրեք։ Հակառակ դեպքում Իսրայելը կհասնի ձեզ և կոչնչացնի բոլորիդ։ Եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի մեր պահանջներին, պատերազմը կարող է ավարտվել հենց հիմա»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա այն համոզմանն է, որ իր երկրի հաղթանակը Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ կարող է Իսրայելը մոտեցնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ խաղաղությանը։

Նեթանյահուն խոսել է նաև Իրանի մասին և պահանջել ոչնչացնել այդ երկրի տարածքում գտնվող հարստացված ուրանի բոլոր պաշարները։

ԶԼՄ-ները գրել են, որ Իսրայելի վարչապետի ելույթը դիմավորել են բողոքի ցույցերով։ Դահլիճում նրա հայտնվելու ժամանակ հնչել են դժգոհության բացականչություններ: Որոշ պատվիրակություններ դուրս են եկել Գլխավոր վեհաժողովի դահլիճից՝ ի նշան բողոքի, երբ նա մոտեցել է ամբիոնին։ Դահլիճից հեռացողների մեջ եղել են արաբական երկրների ներկայացուցիչներ, մի քանի պատվիրակություն էլ ընդհանրապես ներկա չի եղել Նեթանյահուի ելույթին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում