ՄՄարիամ Մխիթարյան

Իրանում ուրանի հարստացման մակարդակի աճ չի հայտնաբերվել. Գրոսի

Իրանում ուրանի հարստացման մակարդակի  աճ չի հայտնաբերվել. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն որևէ ցուցիչ չի հայտնաբերել, որ Իրանը բարձրացնում է ուրանի հարստացման մակարդակը։

«Հարվածներ են հասցվել իրանական միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներին, որտեղ ուրանի հարստացման աշխատանքներ էին ընթանում։ Մենք չենք տեսնում որևէ ուղղակի նշան, որ Թեհրանը բարձրացնում է ուրանի հարստացման մակարդակը։ Որոշ ցենտրիֆուգներ պահպանվել են, և Իրանը տեսականորեն ունի դրա հնարավորությունները: Սակայն քիչ հավանական է, որ այդ երկրի իշխանությունները դրանով զբաղվեն հիմա՝ միջազգային լարվածության պայմաններում։

Գրոսին համոզված է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակն անհրաժեշտ է կայունացնել՝ խնդրի դիվանագիտական լուծման միջոցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում