ՄՄարո Թարվերդյան

Կենտրոն վարչական շրջանում տևական ժամանակ ջուր չի լինի

Կենտրոն վարչական շրջանում տևական ժամանակ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Տերյան 66 հասցեում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11.00-24.00-ը, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան, Վ. Սարգսյան, Դեղատան, Բուզանդի, Ամիրյան փողոցների, Թումանյան 27, 27ա, 29, Մաշտոցի 38, 40, 42, Հին Երևանցու 47ա, Պուշկինի 38, Խորենացու 1-29, Ագաթանգեղոսի 7 համարների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում