ՎՎարդուհի Հարությունյան

ՀԱՄԱՍ շարժմանը ոչ մի պարագայում մոտ չենք թողնի պաղեստինյան պետության կառավարմանը. Աբբաս

ՀԱՄԱՍ շարժմանը ոչ մի պարագայում մոտ չենք թողնի պաղեստինյան պետության կառավարմանը. Աբբաս

Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժմանը ոչ մի պարագայում մոտ չեն թողնի պաղեստինյան պետության կառավարմանը:

«ՀԱՄԱՍ-ը և մյուս խմբավորումները պետք է իրենց զենքերը հանձնեն Պաղեստինի ազգային վարչակազմին՝ միասնական պետություն, միասնական օրենսդրություն և միայն անվտանգության պետական ուժեր ստեղծելու գործընթացի շրջանակներում»,- վստահեցրել է Աբբասը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված տեսաուղերձում:

Նրա պնդմամբ՝ Գազայի հատվածը պաղեստինյան պետության մաս է կազմում։

«Մենք պատրաստ ենք լիարժեք պատասխանատվություն կրել շրջանի կառավարման և անվտանգության ապահովման համար»,- հավելել է Աբբասը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում