ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելը հայտարարել է Սիրիայից իր պահանջների մասին

Իսրայելը հայտարարել է Սիրիայից իր պահանջների մասին

Իսրայելը Սիրիայի հետ բանակցություններում ակնկալում է երկրի հարավարևմտյան շրջանների ապառազմականացում, ինչպես նաև տեղի դրուզների համայնքների համար անվտանգության ապահովման միջոցներ: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Բանակցություններ են ընթանում Սիրիայի հետ։ Դրանց ավարտը կախված է Իսրայելի շահերի ապահովումից, ինչը, ի թիվս այլ հարցերի, ներառում է Սիրիայի հարավարևմտյան հատվածի ապառազմականացումը և Սիրիայում դրուզների անվտանգության երաշխիքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ արաբական հանրապետության նախագահ Ահմեդ աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել էր, որ երկու հարևան երկրները կարող են պայմանավորվել անվտանգության միջոցների շուրջ, սակայն «ցանկացած դեպքում Իսրայելը պետք է հեռանա Սիրիայի տարածքից»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում