ԼԼուսինե Մուրադյան

Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել է Մոդել ԵՄ կոնֆերանսի շրջանակում Երևան ժամանած եվրոպական առաջատար բուհերի ուսանողների հետ

Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել է Մոդել ԵՄ կոնֆերանսի շրջանակում Երևան ժամանած եվրոպական առաջատար բուհերի ուսանողների հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Մոդել ԵՄ կոնֆերանսի շրջանակում Երևան ժամանած եվրոպական առաջատար մի շարք բուհերի ուսանողների հետ:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է օրենսդրի մարմնի կառուցվածքը, խոսել հանձնաժողովներում իրականացվող աշխատանքների, օրենքների նախագծերի մշակման գործընթացի մասին: Միջազգային հարաբերություններում պատգամավորն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը: 

Որպես միջխորհրդարանական հանձնաժողովներում, կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ՝  Արուսյակ Ջուլհակյանը կարևորել է միջազգային կառույցներում խորհրդարանական բարեկամական խմբերի հետ իրականացվող աշխատանքը: Նա պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ու խորացման հեռանկարներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում