ՎՎարդուհի Հարությունյան

Միրզոյանն ու Բայրամովը կարճ զրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Միրզոյանն ու Բայրամովը կարճ զրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված տրանսատլանտյան ընթրիքին։  

Միջոցառման շրջանակում Միրզոյանը և Բայրամովը կարճ զրույց են ունեցել Ռուբիոյի հետ։

Ընթրիքին մասնակցել են նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Դրա շրջանակում անդրադարձ է եղել տրանսատլանտյան համագործակցությանը, ռուս-ուկրաինական պատերազմին, Մերձավոր Արևելքի անվտանգությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղիներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում