ԼԼուսինե Մուրադյան

Կներդրվի հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման համակարգ

Կներդրվի հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման համակարգ

Կառավարությունը հաստատել է Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները և կարգը: Որոշման նպատակն է ապահովել հյուրանոցային ծառայությունների՝ միջազգային չափանիշերին համապատասխան որակի ապահովումը և որակավորման կարգերին համապատասխանումը: Այն հնարավորություն է նաև այն զբոսաշրջիկների համար, ովքեր ավելի բարձրորակ ծառայություններ են նախընտրում Հայաստանում` ստանալու համապատասխան սպասարկումը։ Բարձրակարգ հյուրանոցները նպաստում են նաև միջազգային ու ներքին շուկայում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման համակարգ, որի իրականացման գործընթացը վերապահվել է մասնավոր հատվածը ներկայացնող կառույցին։

Գործադիրը սահմանել է նաև Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը և չափանիշները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում