ՎՎարդուհի Հարությունյան

Անկարան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը. Էրդողան

Անկարան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը. Էրդողան

Անկարան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը և նպատակ ունի զարգացնելու համագործակցությունը առևտրի, էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում 80-րդ նստաշրջանի շրջանակներում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Ռեջեփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային թեմաները:

Էրդողանն ընդգծել է նաև Եվրամիության հետ հարաբերություններն ակտիվացնելու Անկարայի մտադրությունը: Նրա խոսքով՝ Թուրքիայի և ԵՄ-ի միջև համագործակցության անհրաժեշտ մեխանիզմների շուտափույթ գործարկումը դրական ազդեցություն կունենա կողմերի փոխգործակցության վրա:

Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղության հասնելու համար: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում