ՎՎարդան Հովսեփյան

Բուխարեստում անցկացվել է «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումը

Բուխարեստում անցկացվել է «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումը

Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հոկտեմբերի 23-ին  մասնակցել է Ռումինահայոց միության նախաձեռնությամբ Ռումինիայի ակադեմիայում կազմակերպված «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումին: 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Ռումինիայի Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ռզվան Թեոդորեսկուն, Ռումինահայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը, որը նաև ընթերցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռումինահայ համայնքին հղած ուղերձը։

Բանախոսները ներկայացրել են հայոց լեզվի ու հայկական մշակույթի առանձնահատկությունները և հիմնական արժեքները, ինչպես նաև ռումինահայ համայնքի պատմությունն ու կարգավիճակը:

Միջոցառման շրջանակներում բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Մատենադարանում պահվող հայ միջնադարյան որոշ ձեռագիր մատյանների պատկերազարդումներ ու մանրանկարներ, ինչպես նաև Ռումինիայի ակադեմիայի գրադարանում պահվող որոշ արխիվային փաստաթղթեր և հայերեն ձեռագրեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում