ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Վիեննայի կոնվենցիան խախտելու համար

Վրաստանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Վիեննայի կոնվենցիան խախտելու համար

Վրաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը՝ Վիեննայի կոնվենցիայի սկզբունքները խախտելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Սակայն նա մանրամասներ չի ներկայացրել:

Ըստ վրացական TV Pirveli հեռուստաընկերության՝ Ֆիշերը հայտնի է Վրաստանի իշխանություններին իր բացահայտ քննադատությամբ: Լրագրողների հետ զրույցում դեսպանը Վրաստանի կառավարության պաշտոնյաների կողմից իր և մյուս դիվանագետների դեմ ուղղված մեղադրանքներն անվանել է անարդար և սադրիչ։

Ֆիշերը նախկինում բազմիցս քննադատել է իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցության գործողությունները՝ դրանք անվանելով հակաեվրոպական։ Վրաստանի ղեկավարությունը, իր հերթին, պարբերաբար քննադատում է Ֆիշերին և մի քանի այլ եվրոպացի դեսպանի՝ երկրում ցուցարարներին աջակցելու համար և մեղադրում է նրանց արմատականությունը խրախուսելու համար։

Գերմանիայի դեսպանի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին, որից հետո նա ստիպված կլինի լքել Վրաստանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում