ՄՄարո Թարվերդյան

Հայաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու գործում

Հայաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու գործում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի անդամների հետ՝ օլիմպիական և պարալիմպիկ խաղերի միջգերատեսչական պատվիրակ Պիեր-Անտուան Մոլինայի գլխավորությամբ:

Այս հանդիպմամբ տրվել է Ֆրանսիա–Հայաստան փոխանակումների մեկնարկը՝ Փարիզ 2024-ի Խաղերի և Միջազգային մեծ սպորտային միջոցառումների (GESI) փորձը ներկայացնելու ուղղությամբ: Ֆրանսիական կողմի փորձը հաշվի է առնվելու Հայաստանում 2027 թվականին կայանալիք ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման և անցկացման գործընթացում:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ փորձը մեծ նշանակություն կունենա հայկական կողմի համար՝ հետագա աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու գործում:

Պիեր-Անտուան Մոլինան ընդգծել է, որ իրենք պատրաստ են կիսվել տեխնիկական և գործնական կարողություններով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն հայ գործընկերներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում խաղերի կազմակերպման նպատակով մինչ այժմ իրականացված աշխատանքներին և հետագա քայլերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում