ՎՎարդան Հովսեփյան

Համալրվել է դեղերի հիմնական ցանկը

Համալրվել է դեղերի հիմնական ցանկը

Առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով մեր համաքաղաքացիների դիմում-բողոքները որոշ դեղերի հասանելիության առումով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Միաժամանակ, հարցումներ են իրականացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններ` Հայաստանի առողջապահության նախարարի 2018 թ. մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանում չներառված, սակայն կենսականորեն անհրաժեշտ որոշ դեղերով համալրելու վերաբերյալ: Ներկայացված առաջարկների հիման վրա հիմնական դեղերի ցանկը համալրվել է նոր դեղերով, որոնք առողջության պահպանման գործում բավարարում են բնակչության մեծամասնության պահանջները:

Այսպիսով, Հայաստանի առողջապահության նախարարի 2019 թ. սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թ. մարտի 17-ի N 07-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39-Ն հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը http://www.moh.am/uploads/39N.pdf: Նշված դեղերն անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվում են Հայաստանի Կառավարության 2019 թ. մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ ամրագրված` բնակչության սոցիալապես անապահով խմբերին` սպասարկող պոլիկլինիկայի մասնագետի նշանակմամբ:

Հայաստանի առողջապահության նախարարի 27.09.2019 թ. թիվ 39-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի առևտրային անվանումներն այստեղ` http://www.moh.am/uploads/Dexeri%20cank.xlsx

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում