ԱԱսպրամ Սարատիկյան

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆ․Դովլաթյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է  սյանը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BYD» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում