ԼԼիլիթ Ասատրյան

Մնացական Սաֆարյանը և Բուրջու Սանը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունների օրակարգը

Մնացական Սաֆարյանը և Բուրջու Սանը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունների օրակարգը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում Հայաստան ժամանած՝ ՆԱՏՕ-ի գործողությունների հարցերով գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Բուրջու Սանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունների ներկա օրակարգը և դրա զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում