ԱԱսպրամ Սարատիկյան

Երևանում ավտոմեքենա է այրվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 19։59-ին։ Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենան։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում