ՎՎարդան Հովսեփյան

Ապամոնտաժումներ Երևանի կենտրոնում

Ապամոնտաժումներ Երևանի կենտրոնում

Երևանի կենտրոնում ապամոնտաժվել են 7 ապօրինի կրպակ ու տաղավար: Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու, ընդհանուր օգտագործման տարածքները բարելավելու, ինչպես նաև կենտրոնի մայթերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ու բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով ապամոնտաժվել են, մասնավորապես, մանկավարժական համալսարանի և կոնսերվատորիայի հարևանությամբ չգործող ու հակասանիտարական վիճակում գտնվող ծաղկի տաղավարները:

Բացի այդ, հետևելով քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հորդորներին՝ տնտեսավարողները սեփական ուժերով ապամոնտաժել են Խանջյան փողոցի 13, Խորենացու 26, Մաշտոցի պողոտայի 3 հասցեների դիմաց տեղադրված տաղավարները։ Ապամոնտաժվել են նաև ծառերի վրայով անցկացված էլեկտրալարերը, որոնք ստեղծել էին հրդեհավտանգ իրավիճակ: Տարածքներն ամբողջությամբ մաքրվել են, ըստ անհրաժեշտության նաև կբարեկարգվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում