ՎՎարդուհի Հարությունյան

Հիմա էն ասեք, բանավեճի գալո՞ւ եք, թե ոչ․ Նիկոլ Փաշինյան

Հիմա էն ասեք, բանավեճի գալո՞ւ եք, թե ոչ․ Նիկոլ Փաշինյան

Երբ ժողովուրդը ուրախ է, բանավեճից փախչող հայտնի եռյակը տխուր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա ժողովուրդը ուրախ է, որ խաղաղություն է, որ  զինվոր չի զոհվում։

Իսկ բանավեճից փախչող եռյակը դրանից ընկճախտի մեջ է հայտնվել։ Զոհերի իրական թիվը նրանց բավարար չէ և առիթը բաց չեն թողնում զոհերի իրենց երազած թվերը բարձրաձայնելու, մանավանդ որ «թարսի պես» այդ թիվը չի ավելանում։ 

Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ Փաշինյանը, անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ արված իր գրառման արձագանքին, նշել էր՝ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածները։

ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները ի պատասխան հանդես էին եկել հայտարարություններով՝ մերժելով բանավեճի հրավերը։ Դրանից հետո Փաշինյանը դիմել էր ՀՀ նախկին նախագահներին՝  կրկին հրավիրելով բանավեճի, այդ առաջարկը ևս մերժվել էր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում