ՀՀայկ Նավասարդյան

Անկախության օրը պետության ամենակարևոր տոնն է, իսկ խաղաղության հաստատումը` դիվանագիտության հաղթանակը. ՀՀ նախագահ

Անկախության օրը պետության ամենակարևոր տոնն է, իսկ խաղաղության հաստատումը` դիվանագիտության հաղթանակը. ՀՀ նախագահ

Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը։ 

 

Հանրապետության նախագահը շնորհավորել է ներկայացուցչության աշխատակազմին և հայկական պատվիրակությանն օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ հանուն Հայաստանի զարգացման, բարեկեցության ու խաղաղության:
 

 

«Անկախության օրը պետության ամենակարևոր տոնն է, իսկ խաղաղության հաստատումը` դիվանագիտության հաղթանակը, այս տոնական օրը մաղթում եմ առաջին հերթին մեր դիվանագետներին, ապա մեզ բոլորիս` այդպիսի հաղթանակներ, մեր ժողովրդին` խաղաղություն ու զարգացում»,- նշել է նախագահը։

 

Նախագահը նաև շրջել է ներկայացուցչության շենքում, ծանոթացել ընդհանուր պայմաններին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում