ԼԼուսինե Մուրադյան

Եղվարդում կգործի մարզային նշանակության ակնաբուժական կլինիկա. բացմանը ներկա է եղել Անահիտ Ավանեսյանը

Եղվարդում կգործի մարզային նշանակության ակնաբուժական կլինիկա. բացմանը ներկա է եղել Անահիտ Ավանեսյանը

«Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Եղվարդում բացվել է մարզային նշանակության կլինիկա: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 
«Բուժծառայությունների մարզային հասանելիության և համաչափ զարգացման համատեքստում ևս մեկ կարևոր քայլ. «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Եղվարդում բացվել է մարզային նշանակության կլինիկա:

 

Ակնաբուժական ծառայության բացմանը ներկա է եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Մեր ռազմավարությունն է ստեղծել ծառայությունների հասանելիություն մեր բնակչությանը. սա նշանակում է, որ պետք է ունենանք պատշաճ ենթակառուցվածք, նորագույն սարքավորումներ, վերապատրաստված կադրեր և ծառայությունների հասանելություն պետական պատվերի, հաջորդիվ` առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում»,- նշել է նախարարը:

 

Բուժծառայությունը կգործի Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի շենքում: Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ թեև բուժկենտրոնների լայնածավալ կառուցման, վերակառուցման փուլում ենք, սակայն չպետք է այդ ընթացքում բաց թողնենք կարճաժամկետ լուծումների հնարավորությունը մեր քաղաքացիների համար:

 

Այս կլինիկան հինգերորդն է, նախորդը գործարկվել է տարեսկզբին՝ Գորիսում։
Հայաստանի մի շարք քաղաքներում ՀԱՆ-ը նաև վերազինում է պոլիկլինիկաների ակնաբուժական ծառայությունները:

 

Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հիմնադրամին կարիքներին արձագանքելու, հընթացս առողջապահական քաղաքականության ուղղվածության` կարևորագույն լումա ներդնելու գործում:

 

Կլինիկան ստեղծվել է Հարի Թ․ Մանգուրյան հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ընկերների աջակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում