ՔՔրիստինա Մկրտչյան

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին գողացել են մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցում կայանված իր «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։

 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից:
 
Նա Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է:
 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում