ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվել՝ Էստոնիայի խնդրանքով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվել՝ Էստոնիայի խնդրանքով

Էստոնիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը։

Սեպտեմբերի 19-ին հանրապետության պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ երեք ռուսական կործանիչներ խախտել են Էստոնիայի օդային տարածքը՝ Վայնդլո կղզու մոտակայքում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել էր, որ ուրբաթ երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ պլանային թռիչք են իրականացրել Կարելիայից դեպի Կալինինգրադի մարզ։ Թռիչքը կատարվել է միջազգային կանոնակարգերին համապատասխան, և Էստոնիայի օդային տարածքը չի խախտվել։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հույս է հայտնել, որ Էստոնիան կստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության աջակցությունը։ Սակայն ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի ցանկացած որոշում կարող է կասեցվել Ռուսաստանի կողմից՝ վետոյի նրա իրավունքի միջոցով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում