ԱԱնի Օհանյան

Սեպտեմբերի 19-ին դիտված առատ տեղումներն ու դրանց քանակն ամսական նորմայի նկատմամբ

Սեպտեմբերի 19-ին  դիտված առատ տեղումներն ու դրանց քանակն ամսական նորմայի նկատմամբ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին գրեթե հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, որոնց քանակը ամսական նորմայի նկատմամբ ունեցել է հետևյալ պատկերը․

-Շիրակում այն  կազմել է նորմայի մինչև 96%-ը, 

-Լոռիում, Տավուշում` 43-50%-ը,

-Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում` 55-75%-ը,

-Արարատում, Արմավիրում` 50-103%-ը,

-Վայոց ձորում և Սյունիքում` 30-50%-ը,

-Երևանում` մինչև 68%-ը։

Սեպտեմբերի 20-22-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն, իսկ 23-ից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում