ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելական ուժերը գործողություն են իրականացրել Սիրիայի հարավում. Syria TV

Իսրայելական ուժերը գործողություն են իրականացրել Սիրիայի հարավում. Syria TV

Իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիայի հարավում գտնվող Էլ-Կունեյտրա նահանգ և գործողություն են իրականացրել Էս-Սամդանիա բնակավայրում:

Syria TV հեռուստաալիքի տվյալով՝ զինվորականները գյուղի մուտքի մոտ անցակետ են տեղադրել և խուզարկել մի քանի քաղաքացիական ավտոմեքենա:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան, չորս զրահամեքենայից բաղկացած իսրայելական շարասյունը մտել է Սիրիայի հարավային Դերաա նահանգի տարածք, որտեղ ևս իրականացվել են գործողություններ:

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան էլ հայնել է, որ Դամասկոսն առաջիկա օրերին կարող է անվտանգության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ, միևնույն ժամանակ ընդգծել՝ դա չի նշանակում հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորում կամ միացում «Աբրահամյան համաձայնագրերին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում