ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփը հրամանագիր է ստորագրել է Trump Gold Card-եր տրամադրելու մասին

Թրամփը հրամանագիր է ստորագրել է Trump Gold Card-եր տրամադրելու մասին

ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր Trump Gold Card-եր տրամադրելու մասին: Այդ հրամանագրով Դոնալդ Թրամփը թույլատրել է օտարերկրացիներին երկրում կացության իրավունք տրամադրել արագացված ընթացակարգով՝ մեկ միլիոն դոլարի դիմաց:

Հինգ միլիոն դոլարով էլ օտարերկրացիները կարող են ստանալ Trump Platinum Card: Դա ենթադրում է ԱՄՆ-ում կեցության իրավունք, որը ստացողները կազատվեն նաև երկրի սահմաններից դուրս ստացված շահույթի հարկերից:

Թրամփը նաև հրամանագիր է ստորագրել H-1B վիզային ծրագրի վերանայման մասին, որը թույլ է տալիս ամերիկյան ընկերություններում վարձել բարձր որակավորում ունեցող օտարերկրյա աշխատողների: Հրամանագիրը սահմանում է 100 հազ դոլար վճար՝ ծրագրին դիմելու համար, ինչպես նաև սահմանափակում է H-1B ծրագրով մուտքը ԱՄՆ, եթե վճարումը չի կատարվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում