ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Աֆղանստանի հետ՝ Բագրամի ավիաբազայում ռազմական ներկայությունը վերականգնելու համար. Թրամփ

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Աֆղանստանի հետ՝ Բագրամի ավիաբազայում ռազմական ներկայությունը վերականգնելու համար. Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Աֆղանստանի հետ՝ Բագրամի ավիաբազայում ռազմական ներկայությունը վերականգնելու համար։

«Մենք երբեք չպետք է հեռանայինք այդտեղից»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում։

Ավելի վաղ Թրամփը նման հայտարարություն էր արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նրա ձևակերպմամբ՝ բազան ռազմավարական դիրք ունի, այն գտնվում է չինական միջուկային օբյեկտների մոտակայքում:

Ըստ The Wall Street Journal-ի՝ Թրամփի վարչակազմը ցանկանում է ռազմական փոքր ներկայություն ունենալ Բագրամի բազայում՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։

Ամերիկյան ուժերը դուրս էին բերվել Աֆղանստանից 2021 թվականին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում