Մի ֆոտոյի պատմություն․ Թուրքիայի սպիտակ աղավնին

Մի ֆոտոյի պատմություն․ Թուրքիայի սպիտակ աղավնին

Հրանտ Դինքն ամբողջ կյանքում պայքարեց, որպեսզի կարգավորվեն  Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև հարաբերությունները: Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած ամբողջ կյանքում սպառնալիքներ ստացավ Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, բայց միևնույն է՝ չհանձնվեց: 

Իր վերջին հոդվածում նա գրել էր, թե վախեցած աղավնի է, իսկ «աղավնիներին Թուրքիայում չեն սպանում»: Թուրքիայի սպիտակ աղավնին հավատում էր, որ իրեն չեն սպանի: Բայց 2007-ի հունվարի 19-ին անվախ աղավնին սպանվեց:

Դինքի մահից հետո աղավնին մտավ նրա աշխատասենյակ և շաբաթներ շարունակ մնաց այնտեղ: Դինքն էլ էր աղավնի, բայց նա չվախեցավ ու չթաքնվեց: Սա  Հրանտ Դինքի ամենահայտնի լուսանկարներից է:

                                 Մանրամասները՝ տեսանյութում

#միֆոտոյիպատմություն․ Թուրքիայի սպիտակ աղավնին

Իր վերջին հոդվածում նա գրել էր, թե վախեցած աղավնի է, իսկ «աղավնիներին Թուրքիայում չեն սպանում»:

Posted by Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն / Public Television of Armenia on Wednesday, April 22, 2015

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում