ՆՆորայր Շողիկյան

Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը

Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստա» կազմակերպությունը սեպտեմբերի 22-29-ը Հայաստանում կանցկացնի «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Փառատոնի շրջանակում ջրաներկի՝ համաշխարհային հեղինակություն վայելող 12 վարպետներ՝ աշխարհում արվեստի այս ուղղության առաջատարներ, իրենց բազմաթիվ հետևորդների հետ կժամանեն Հայաստան։

Փառատոնի հիմնական միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 27-ին և 28-ին Գյումրի քաղաքում: Վարպետները կանցկացնեն անվճար վարպետության, դեմո-դասընթացներ, պլեներներ (բացօթյա նկարչություն), մրցույթներ, կունենան անհատական հանդիպում-քննարկումներ։

Փառատոնի օրակարգում ներառված են վարպետության դասեր, պլեներային նկարչություն, ցուցադրական դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, էքսկուրսիաներ և շրջայցեր, ցուցահանդես, համերգային ծրագիր և այլ միջոցառումներ:

Մուտքն ազատ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում