ԼԼուսինե Մուրադյան

Պատրաստ ենք ներդրումներ կատարել առանցքային ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակներին. Կոս

Պատրաստ ենք ներդրումներ կատարել առանցքային ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակներին. Կոս

Այսօր ՎԶԵԲ-ի հետ ստորագրել եմ համաձայնագիր, որը նվիրված է մաքսային ընթացակարգերի բարելավմանը և փախստականների ու նրանց հյուրընկալող համայնքների կարիքներին: Այդ մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը:

«Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, առանցքային ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակներին:

Արդյունավետ աշխատում ենք նաև միջազգային, միջտարածաշրջանային կապի օրակարգի մշակման ուղղությամբ՝ Եվրոպան միացնելով Կենտրոնական Ասիայի հետ և Հարավային Կովկասը Թուրքիայի միջոցով [Կենտրոնական Ասիայի հետ], որտեղ Հայաստանն անփոխարինելի դերակատար է»,- ասաց նա:

Ամփոփելով խոսքը՝ Կոսը հայտարարեց. «Ձեր նվիրվածությունը դիմակայունությանը և խաղաղությանը շատ կարևոր է: ԵՄ-ն շարունակելու է լինել ձեր կողքին: Շարունակեք մեզ վստահել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում