ԿԿարմեն Ղուկասյան

Երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 41-ամյա տղամարդը. ոստիկանների բացահայտումը

Երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 41-ամյա տղամարդը. ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի:

 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նույն թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը:

 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Սեպտեմբերի 17-ին 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է։
 
Կատարվում է նախաքննություն։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում