ԴԴավիթ Մուրադյան

ՀՀ 8 միջպետական ճանապարհի 14 կետում առցանց հաշվիչներով չափվում է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը

ՀՀ 8 միջպետական ճանապարհի 14 կետում առցանց հաշվիչներով չափվում է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը

ՀՀ 8 միջպետական ճանապարհի 14 կետում տեղակայված առցանց աշխատող հաշվիչների միջոցով չափվում է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը։ Այս մասին տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենը:

Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։ Դրանք արձանագրում են տվյալ կետում թեթև մարդատար, բեռնատար և կցորդով բեռնատար մեքենաների միջին օրական ինտենսիվությունը։

2025 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավտոտրանսպորտային միջոցների ինտենսիվությունը, բացառությամբ մեկ կետի, աճել է։ Տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը չափվում է նաև շարժական հաշվիչների միջոցով։ 

Ինտենսիվության ստացված տվյալները հանդիսանում են HDM-4 տնտեսագիտական վերլուծության ծրագրի մուտքային տվյալ։ Հավաքագրված տվյալները վերլուծվում և Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում