ԼԼուսինե Մուրադյան

Միջազգային գործընկերների հետ քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները

Միջազգային գործընկերների հետ քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Կարապետյանը և Գևորգ Քոչարյանը միջազգային գործընկերների հետ քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ու առկա կարիքները, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կողմից իրականացված գնահատման արդյունքներով մշակված նոր ծրագիրը, համակարգային բարեփոխումներին աջակցելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը և արդեն իսկ գրանցած արդյունքները, քրեական արդարադատության ոլորտի օրենսդրության ամբողջական վերանայումը, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների և վերասոցիալականացման միջոցառումների բարելավումը, ինչպես նաև այլընտրանքային պատժամիջոցների ու խափանման միջոցների ներդրումն ու կիրառումը և այլն։

 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել ծրագրով հետաքրքրված գործընկերների հետ՝ հետագա քայլերը նախանշելու ուղղությամբ:
Դիվանագիտական անձնակազմի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները նաև այցելել են ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում