ԴԴավիթ Մուրադյան

Մեկ օրում բացահայտվել է 117 հանցագործություն. ՆԳՆ

Մեկ օրում բացահայտվել է 117 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 17-18-ը:

 

Բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
  • 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
  • 8 դեպք՝ խարդախության.
  • 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման.
  • 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության.
  • 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, ինքնիրավչության.
  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հուշարձանները ոչնչացնելու։
Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
 
1-ական դեպք՝ խուլիգանության, ավտոմեքենայի գողության, Ֆիզիկական ներգործության, խարդախություն։

 

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
 
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրությունն այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար, 19 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում