ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը կարող է Չինաստան այցելել հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին. South China Morning Post

Թրամփը կարող է Չինաստան այցելել հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին. South China Morning Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այցելել Չինաստան հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Այդ մասին հայտնել է South China Morning Post (SCMP)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի զրուցակիցը հայտնել է, որ Չինաստանի իշխանությունները սեպտեմբերի սկզբին Թրամփին պետական այցի հրավեր են ուղարկել: Դա սովորաբար նշանակում է, որ ուղևորության նախապատրաստական ​​աշխատանքները գտնվում են «վերջնական փուլում»։

Այցելությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ կամ հետո։

«Բանակցությունների արդյունքներից մեկը կարող է լինել ամերիկյան ապրանքների գնման նոր գործարքը»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ «ամենայն հավանականությամբ Boeing ինքնաթիռներն ամերիկյան պահանջների ցանկում են»: ԱՄՆ-ն պնդում է, որ Չինաստանը գնի 500 Boeing ինքնաթիռ։ Թերթի աղբյուրը հայտնել է, որ Պեկին այցելելուց բացի, չինական կողմը Թրամփին առաջարկել է արագընթաց երկաթուղով ուղևորություն դեպի չինական մեկ ուրիշ քաղաք, հավանաբար՝ Շանհայ։

Թերթի տվյալներով՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող է պատասխան այց կատարել Միացյալ Նահանգներ 2026 թվականին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում