ՄՄարիամ Մխիթարյան

Նախագահ Նավրոցկին հայտարարել է Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու իր պատրաստակամության մասին

Նախագահ Նավրոցկին  հայտարարել է Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու իր պատրաստակամության մասին

Լեհաստանն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցում՝ ըստ դաշինքի Nuclear Sharing ծրագրի, ֆրանսիական LCI հեռուստաալիքին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին:

«Լեհաստանը պետք է ունենա իր սեփական միջուկային ներուժը»,- ասել է նա։ Նախագահը հրաժարվել է կանխատեսել երկրի՝ որպես միջուկային տերության կարգավիճակը, սակայն ընդգծել է, որ այն «միջուկային զենքի համատեղ օգտագործման իրավունք ունի»: Նրա խոսքով՝ դա վերաբերում է ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրին մասնակցությանը, որի շրջանակում միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրներն այն տրամադրում են դաշինքի մյուս անդամներին:

Այդ ծրագրով ԱՄՆ-ի միջուկային զենքը տեղակայված է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում: Բացի Միացյալ Նահանգներից, իրենց սեփական միջուկային զենքն ունեն նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում