ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկացիներին չենք հրավիրել Ռուսաստան՝ դիտելու «Արևմուտք-2025» զորավարժությունները. Ռյաբկով

Ամերիկացիներին չենք հրավիրել Ռուսաստան՝ դիտելու «Արևմուտք-2025» զորավարժությունները. Ռյաբկով

Ամերիկացի ներկայացուցիչներին չեն հրավիրել Ռուսաստան՝ հետևելու «Արևմուտք-2025» զորավարժություններին՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ո՛չ, նրանք չեն հրավիրվել»,- լրագրողներին ասել է նա.- Դա Բելառուսի հետ համատեղ զորավարժություն է։ Տվյալ դեպքում հրավերի հարցը քննարկվել է մեր դաշնակից բելառուսների ու մեր բարեկամների հետ»։

Զորավարժությունների այն հատվածին, որն անցկացվել է Բելառուսում, հետևել են 23 երկրի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ Թուրքիայի և Հունգարիայի ներկայացուցիչները, նաև ամերիկացի երկու սպա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում