ԼԼիլիթ Ասատրյան

Արսեն Թորոսյանը «Նորք» խնամքի կենտրոնում ծանոթացել է շենքային պայմաններին, հետաքրքրվել շահառուների առօրյայով

Արսեն Թորոսյանը «Նորք» խնամքի կենտրոնում ծանոթացել է շենքային պայմաններին, հետաքրքրվել շահառուների առօրյայով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

«Նախարարը շրջայց է կատարել հաստատությունում, ծանոթացել կենտրոնի շենքային պայմաններին, հետաքրքրվել շահառուների առօրյայով։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցի ընթացքում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։

 
 

Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ ավագ սերնդի ներկայացուցիչների ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովումը պետության առաջնահերթություններից է․ այս համատեքստում նախարարը նաև շեշտել է վերջիններիս տրամադրվող ծառայությունների շրջանակի ընդլայնման ու որակի բարձրացման, ինչպես նաև ինքնազբաղվածության ապահովման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում