ԼԼուսինե Մուրադյան

Արսեն Թորոսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

Արսեն Թորոսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

Աշխատանքային այցերի միջև հասցրեցի այցելել մեր պոլիկլինիկա և պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, որպեսզի մոտակա սեզոնին չհիվանդանամ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ սուր շնչառական վարակների ակտիվ շրջանին ընդառաջ նախարարությունը ձեռք է բերել գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և բաշխել առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում