ԱԱնի Օհանյան

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին Ադրբեջանի հետ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել. վարչապետ

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին Ադրբեջանի հետ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում վերահրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ արված հրապարակումն ու գրել.

«Նախագահ Դոնալդ Թրամփ,ևս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեր  միջնորդության համար` Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի հարցում, ինչին դեռ ոչ ոք չի հասել:

Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը և գրել.

«Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց, ինչն ավելի կարևոր է` Միացյալ Նահանգների համար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում