ՄՄարո Թարվերդյան

Նորապատ գյուղում թոնրատուն է այրվել

Նորապատ գյուղում թոնրատուն է այրվել

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 2-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից թոնրատանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:05-ին, մարվել՝ 22:10-ին: Այրվել է թոնրատունը (մոտ 20 քմ) և ջերմահարվել կից տան տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 0,5 քմ հատված:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում