ՎՎահե Դավթյան

Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21։19-ին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է տուն։

 

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում