Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Պապիկյանն ընդգծել է ապակենտրոն փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Նախարարը, որպես միջտարածաշրջանային համագործակցության արդյունքային օրինակ մատնանշելով Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև ստորագրված «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիրը շեշտել է, որ սա չիրացված հնարավորությունների միայն փոքր հատվածն է:
Ժորժ Կեպենեկյանը ՏԻՄ ակտիվության, համայնքներում տնտեսության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների և այլ թեմաներով քննարկումներ ու փորձի փոխանակում իրականացնելու նպատակով առաջարկել է նոյեմբերին Լիոնում կազմակերպել համատեղ հանդիպում Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքային իշխանությունների մասնակցությամբ:










